InchUzem.am-ը գրում է.
Ասում են, որ գումարը գումար է ձգում: Շատ շոու բիզնեսյան աստղեր բավականին հաջող են գումարը ծախսելով կրկնապատկում աշխատավարձը: Իհարկե հայտնիները նաև երբեմն կորցնում են մեծ գումարներ անհաջող ներդրումների պատճառով: Օրինակ կարող է լինել Քիմ Բեսինջերը, ով արդյունքում պարտք մնաց բանկին: Բայց ինչպես հայտնի է, ով ռիսկի չի դիմում, շամպայն չի ըմպում: Նայեք ինչի վրա են ծախսվում շոու բիզնեսյան աստղերի միլիոնները
Ջասթին Թիմբերլեյքը սիրում է տեխնոլոգիաներ: Երգիչը ակտիվորեն ներդրումներ է անում սթարթափերի վրա, օրինակ Myspace, Stipple Miso Media:
Ջեյ-Զի-ն և Ուիլ Սմիթը Viddy ծրագիրն են մշակել, որը հարմարավետ տիրույթ է տեսահոլովակներ փոխանակելու համար:
Եդվարդ Նորթոնը գումարը ծախսել էր Crowdrise-ի վրա, որը օգնում է մարդկանց գումար հավաքել իրենց ծրագրերի համար:
Էշթոն Քաթչերը բացի այն, որ գումարը ներդնում է մեծ ծրագրերի մեջ, օրինակ Skype-ի, նաև նոր սթարթափերի , ինչպիսիք են Airbnb, Foursquare և LikeALittle:
Լեոնարդու Դի կապրիոն մշակել է Moblie ծրագիրը, որը օգնում է թեգավորել նկարները:
Լեդի Գագան գումարը ներդրել է հայտնիների հարթակի՝ BackPlane մեջ: Նաև նա Քանյե Վեսթի հետ 7,5 միլիոն դոլար է ներդրել Turntable.fm-ի մեջ, որտեղ օգտատերերը կարող են մասնակցել դիջեյների մրցույթին:
Ջեսիկա Ալբան ստեղծել է «Honest Company» հարթակը, որտեղ վաճառվում են երեխաների աքսեսուարներ:
Բոնոն գնեց 1,5 տոկոս ֆեյսբուքի բաժնետոմսը Ֆեյսբուքի գործունեության սկզբում: Հիմա նա վաստակում է 1,5 միլիարդ եվրո:
MC Hammer-ը բացի այն, որ քրիստոնեական հաղորդումների հաղորդավար է, նա ներդրումներ է անում սթարթափերի մեջ: Մեկը DanceJam-ն է, որտեղ օգտատերերը հրապարակում են իրենց պարերի տեսանյութերը, իսկ մյուսը WireDoo-ն փնտրման համակարգ է:
Ամերիկացի ռեջեր Նասը Mass Appeal ամսագրի և Rap Genius կայքի մեջ է ներդրումներ արել:
Will.i.am-ը, ամերկյան խմբի՝ Black Eyed Peas-ի երաժիշտը Creative Innovation ընկերության տնօրենն է, ով զբաղվում է նոթբուքերի և հեռախոսների ծրագրերի արտադրությամբ:
Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանը նորագույն տեխնոլոգիաների հետ չի ասոսցացվում, նա հիմնադրել է Shoedazzle օնլայն ընկերությունը:
Ուիլ Ֆերելը FunnyorDie հարթակի տնօրենն է:
Էնդի Սամբերգը CanaryHop օնլայն ընկերության ներկայացուցիչն է, ով օգնում է օգտատերերին հաստատվել նոր քաղաքում:
Ուիլիամ Շատները որոշել էր դառնալ Priceline ընկերության դեմքը, բաժնետոմսերի փոխարեն: Տաս տարուց նա իր բանկային հաշիվը մեծացրեց մինչև 600 Ամերիկյան դոլար