Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում ընտրել են մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ գիտական աշխատանքը

13 Նոյեմբեր, 2015 00:57
Մեծ Բրիտանիայում ընտրել են մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ գիտական աշխատանքը

Մեծ Բրիտանիայի բնակիչներն օնլայն քվեարկության արդյունքում մարդկության պատմության մեջ գրված գիտական աշխատանքներից ամենաազդեցիկը համարել են Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը: Այդ մասին հայտնում է Live Science-ը:

Երկրորդ տեղում է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: Երրորդ տեղում է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հավաքածուն, չորրորդում` Պլատոնի «Հանրապետությունը», իսկ հինգերորդ տեղում` Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատությունը»:

Մրցույթի կազմակերպիչները զարմացել են այն փաստից, որ քսանյակի մեջ ընկել են ոչ այնքան խիստ գիտական աշխատանքներ, մասնավորապես առաջատարների թվում եղել են Շեքսպիրը և Ջորջ Օրուելը («1984»):

Ընդամենը մի քանի աշխատանքներ են եղել գրված 19-րդ դարից շուտ: Դրանցից են Նիկոլո Մաքիավելին («Տիրակալը»), Պլատոնը, Ադամ Սմիթի «Ժողովուրդների հարստությունը», բրիտանացի հեղափոխական Թոմաս Փեյնի «Մարդու իրավունքը»: Հետաքրքիր է, որ ֆրանսիական և գերմանական դասական փիլիսոփայութունը (Կանտից հետո) չի հիշվել:

Բնական գիտությունների ներկայացուցիչներից Դարվինին զուգահեռ ներկայացվել են Ալբերտ Էյնշտեյնը, Սթիվեն Հոուքինգը և կենսաբան Դեսմոնդ Մորիսը:

Վերջապես քսանյակի մեջ ընկել են երեք կին ֆեմինսիստներ` Սիմոնա դե Բովուարը, Մերի Ուոլստոնկրաֆտը, և Ժերման Գրիրը:

Լրահոս

Դիտել ավելին