Kayak.com տուրիստական ծառայությունը հրապարակել է Travel Hacker Guide-ը` նվիված ձմեռային հանգստին, և Դուբայն անվանել է աշխարհի ամենահանրահայտ քաղաքը Նոր տարին դիմավորելու համար: Քաղաքների վարկանիշը տեղադրված է ծառայության կայքում:
Ցուցակը կազմելու համար հեղինակները համեմատել են Նոր տարվա տոներին ավիատոմսերի ամրագրման հարցումների քանակը:
Անցած տարվա հետ համեմատած զբոսաշրջիկները Դուբայի չվերթներ են փնտրել 70 տոկոսով ավելի հաճախ: Հետաքրքրության այդպիսի աճը կապված է եղել քաղաքների մեծ մասից մատչելի թռիչքների, անսովոր ճարտարապետության և Նոր տարուն կազմակերպվող գեղեցիկ հրավառությունների հետ:
Երկրորդ տեղում գտնվում է Կոլումբիայի Կարտախեն քաղաքը, իսկ երրորդ տեղում է Բարսելոնը:
Առաջատարների տասնյակ են մտել նաև Ռեյկյավիկը (Իսլանդիա), Տոկիոն (Ճապոնիա), Ատլանտան (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա), Չիկագոն (ԱՄՆ) և Վանկուվերը (Կանադա):