Կարևոր իրադարձություններ

Դեմքի երիտասարդացնող դիմակ` կիվիից

13 Նոյեմբեր, 2015 20:54
Դեմքի երիտասարդացնող դիմակ` կիվիից

Մաշկի խնամքի համար նախընտրելի են մնում սեփական ձեռքերով բնական մթերքից պատրաստված միջոցները:

Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է կիվիից պատրաստել երիտասարդացնող դիմակ` օգտագործելով ընդամենը մի քանի բաղադրիչներ, որոնք, անշուշտ, առկա են ցանկացած տնտեսուհու խոհանոցում:

Մաշկի խնամքի տնային գաղտնիքներ

Հրաշալի համով կիվին ոչ միայն հիանալի աղանդեր է, այլ նաև դեմքի երիտասարդացման համար նախատեսված արդյունավետ քսուկի գլխավոր բաղադրիչը, որը կատարյալ ներգործություն է ունենում հատկապես ամառային ամիսներին, երբ դուք դրսում ավելի շատ ժամանակ եք անցկացնում և հաճախ չեք դիմահարդարանք անում:

Եվ սա այն բանի շնորհիվ, որ այդ միրգը պարունակում է С և Е վիտամիններ ու հակաօքսիդանտներ: Բացի այդ` կիվիի ալֆա-հիդրօքսի և մածունի կաթնային թթուները շատ արդյունավետ են պիլինգի համար: Е վիտամինը և զեյթունի ձեթը հոգ են տանում խոնավության համար, իսկ վիտամին С-ն օգնում է երիտասարդացնել մաշկը և վերջինիս պաշտպանել ազատ ռադիկալներից:

Մատչելի մրգային երիտասարդացում

Դիմակը դեմքին քսելուց առաջ ստուգեք, թե որքանով է այն համատեղելի ձեր մաշկի հետ: Դրա համար այն նաօրոք քսեք ձեռքի առավել զգայուն հատվածի վրա (դաստակի կամ արմունկի ծալման հատվածում): Լվացվեք՝ դեմքից հեռացնելով դիմահարդարանքը և թողեք, որ դեմքն ամբողջությամբ չորանա: Դիմակը քսեք ներքևից վերև՝ սկսելով կզակից և խուսափելով աչքերի շրջակայքերից: Սպասեք, միչև քսուկը չորանա, իսկ այնուհետև լվացեք այն տաք ջրով:

600x580

Անհրժեշտ կլինեն

• Մեկ կիվիի խյուս
• 1-1/2 ճաշի գդալ սովորական մածուն
• ½ ճաշի գդալ զեյթունի ձեթ:

Պատրաստման եղանակը

1. Խոհանոցային սարքով ստացեք կիվիի խյուսը:

2. Փոքր, խորը տարրայի մեջ խառնեք ստացված խյուսը, մածունը և զեյթունի ձեթը` միչև համասեռ զանգվածի ստանալը:

3. Ստացված զանգվածը բարակ շերտով քսեք դեմքին և թողեք, որ չորանա:

4. Լվացեք տաք ջրով:

Ինչպես տեսնում եք, ամեն ինչ պարզ է ու հասանելի:

Աղբյուր` LADYNEWS.am

Լրահոս

Դիտել ավելին