Կարևոր իրադարձություններ

Բոլորն արտագաղթում են. բժիշկներն էլ սկսել են Գերմանիա գնալ. «Ժողովուրդ»

13 Նոյեմբեր, 2015 08:47
Բոլորն արտագաղթում են. բժիշկներն էլ սկսել են Գերմանիա գնալ. «Ժողովուրդ»

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլեւ բժիշկներ:

Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետեւ այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Միեւնույն ժամանակ, ըստ Մակարյանի, տարիներ շարունակ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը այս տարի մնացել է Հայաստանում կամ գնացել-եկել է:

«Իմ տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում եւ ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել»,- ասել է Մակարյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Դիտել ավելին