Ցանկացած ամսվա 13–ը եթե ուրբաթ է,ապա շատ երկրներում, հատկապես՝ ԱՄՆ-ում, Անգլիայում և Գերմանիայում համարվում է անհաջողության օր։
Ուրբաթ 13 թվի հետ կապված մի շարք առեղծվածներ կան: Հայտնի է, որ մեծաքանակ ամերիկացիներ ուրբաթ 13-ին տանից դուրս չեն գալիս՝ սնահավատ լինելուց ելնելով: Նշվում է նաև, որ մի շարք շենքեր չունեն 13-րդ հարկը:
Ինչպես նաև մի շարք հիվանդանոցներ չունեն 13-րդ հիվանդասենյակը:
Ըստ հոգեբանների՝ մարդիկ այս օրն այնքան են ներշնչում և սթրսի ենթարկվում, որ իրենց մոտ են ձգում անհաջողություններ և հիվանդություններ: Այդ երևույթը կոչվում է ուրբաթ 13-ի վախ:
Շատ մարդիկ ուրբաթ 13-ին ոչ մի պայմանագրեր կամ համաձայնագրեր չեն կնքում:Գիտնականները կարծում են, որ ուրբաթ 13 երևույթի մասին հիշատակվում է XIX—XX դարերում, որբ այն կապում էին անհաջողությունների հետ:
Անգլալեզու զղբյուրներում այս որևույթի մասին հիշատակվում է 1869 թվականին, Ռոսսինիի կենսագրության մեջ, որը գրել էր մի լրագրող:
Աշխարհում ավելի քան 30.000 մարդ ուրբաթ օրվա հետ կապված ֆոբիա ունեն: Նրանք աշխատանքի չեն գնում, անկողնուց վեր չեն կենում և մնում են տանը: