Կարևոր իրադարձություններ

Երիտասարդները դանակահարվել են Խանջյան փողոցում

13 Նոյեմբեր, 2015 11:14
Երիտասարդները դանակահարվել են Խանջյան փողոցում
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած վերքով և ազդոսկրի փակ կոտրվածքով բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն և 1996 թ. ծնված Տիգրան Հ.-ն: Այս ամսին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:
 
Ըստ բժշկի տեղեկանքի` Հովհաննես Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: 
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 11-ին բաժին են ներկայացել 1997 թ. ծնված Գևորգ Յ.-ն և 1996 թ. ծնված Դավիթ Գ.-ն:
 
Նրանք խոստովանել են, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Դավիթ Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Հովհաննես Ղ.-ին և Տիգրան Հ.-ին:
 
Դանակն առգրավվել է:
 
Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին