Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13 Նոյեմբեր, 2015 11:14
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:
 
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 10, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին