Կարևոր իրադարձություններ

ՀԴԲ-ն չի մասնակցում А321 օդանավի կործանման հետաքննությանը

13 Նոյեմբեր, 2015 11:53
ՀԴԲ-ն չի մասնակցում А321 օդանավի կործանման հետաքննությանը

Ներկայումս ոչ Հետաքննությունների դաշնային բյուրոն, ոչ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի փորձագետները չեն մասնակցում Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման հետաքննությանը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

ՀԴԲ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եգիպտոսի եւ Ռուսաստանի քննիչների կողմից հաստատում չեն ստացել փորձաքրեագիտական աջակցություն ցուցաբերելու իրենց առաջարկին:

ԱՄՆ տրանսպորտի ազգային անվտագության խորհրդից հայտնել են, որ ծառայության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել եգիպտացի քննիչներին, սակայն արել են դա ոչ պաշտոնական կերպ:

Լրահոս

Դիտել ավելին