Կարևոր իրադարձություններ

A321 ինքնաթիռում թայմեր է եղել. Fox News

13 Նոյեմբեր, 2015 12:20
A321 ինքնաթիռում թայմեր է եղել. Fox News

Ըստ Fox News հոռուստաընկերության` ռուսական A321 ինքնաթիռի կործանման գործով զբաղվող քննիչները պարզել են, որ ինքնաթիռում թայմեր է եղել:

Հեռուսատաընկերությունը, վկայակոչելով հետաքննությանը ծանոթ իր աղբյուրը, հայտնում է, որ սարքը ծրագրավորված է եղել երկու ժամով:

Դեռևս տեղեկություն չկա, թե որտեղից են ստացվել այդ տվյալները` ահաբեկիչների միջև հաղորդագրություններից, թե ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման արդյունքում:

Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ ռումբը տեղադրված է եղել ինքնաթիռի վառելիքային համակարգում, կամ դրա կողքին, կամ շարժիչի հետ միացման հատվածում: Այս վարկածով էլ բացատրվում է տեսանելի հանցանշանների բացակայությունը:

Լրահոս

Դիտել ավելին