Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հայրը տղայի դին հայտնաբերել է հացատանը կախված

13 Նոյեմբեր, 2015 13:30
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հայրը տղայի դին հայտնաբերել է հացատանը կախված

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, ովքեր նշված տան հացատանը հայտնաբերել են Սիսիան քաղաքի բնակիչ, 50-ամյա Բենիկ Հարությունյանի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Հարութունյանը 2 օր առաջ էր այցելել Լծեն գյուղ, որտեղ հայրական տունն է և երկուշաբթի օրը ինչ-որ առողջական խնդիրների հետ կապված՝ պետք է հոր հետ տեղափոխվեր Երևան: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա և 1 աղջիկ: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին