Կարևոր իրադարձություններ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ

13 Նոյեմբեր, 2015 13:49
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի 2 ժամկետային զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:

2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը և Միքայել Առաքելի Թորոսյանը:

Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Վ.Վանոյանի և Մ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

Լրահոս

Դիտել ավելին