Կարևոր իրադարձություններ

Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

13 Նոյեմբեր, 2015 13:56
Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով ծրագրում են հանդիպումներ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Վաշինգտոնում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը:

«Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- նշել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում:

Լրահոս

Դիտել ավելին