ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանությաննախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույնբաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել էգործով նախաքննություն կատարող, իրեն անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ խոչընդոտելովքննությանը:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնիքննիչի վարույթ ընդունված «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակում Արմեն և ԱրմանՍարգսյանների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասիհատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակ Հայկ Ավագյանը, օգտագործելովպաշտոնեական դիրքը, հիշյալ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝միջամտել է քննիչի գործունեությանը: Հ. Ավագյանը հրահանգել է քննիչին քրեական գործով ականատես վկա Ա. Դ.-ինհարցաքննելու համար վերջինիս տվյալներով լրացնել վկայի հարցաքննության արձանագրության ձևաթուղթ, որից հետոնույն քննիչի անունից կազմված արձանագրության մեջ վկա Ա. Դ.-ին անձամբ թելադրել է Սարգսյան եղբայրների օգտինտեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, որով զենքի գործադրմամբկատարված խուլիգանությունը ներկայացվել է, իբր, մանր միջադեպ, չնչին վեճ:
Ցուցմունքի հիմնական մասն ավարտելուց հետո, Հ. Ավագյանը կանչել է քննիչին, ցուցում տվել նրան անձամբ գրի առնելհարցերը, ինչից հետո, վկա Ա. Դ.-ին կրկին թելադրել է Արման և Արմեն Սարգսյանների օգտին տեղեկություններպարունակող պատասխաններ:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակովքննիչի գործունեությանը միջամտելու համար Հայկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանմանմիջոց ընտրվել է կալանավորումը:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարականհսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցվում է, որ 2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ»մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորըձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնականվնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդմասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբկարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվելուց հետո այն չի վերացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականշրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերադասդատախազի կողմից վերացվել էր և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ ևօբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկքննչական ծառայություն:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալքրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում Արմեն ևԱրման Սարգսյան եղբայրները «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածումվիճաբանել են գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները,տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբարտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբբարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով:
Սարգսյան եղբայրները ձեռքերով հարվածներ են հասցրել Կ. Մուրադյանին, իսկ Արման Սարգսյանն էլ, իր հերթին, իր մոտեղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնականվնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանինմեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արման Սարգսյանին ՀՀքրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանիորոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 26-ին հաղորդագրություն էր տարածել նաև այնմասին, որ ավարտվել է Արմեն և Արման Սարգսյան եղբայրների կողմից խմբով, հասարակության նկատմամբ բացահայտանհարգալից վերաբերմունք արտահայտելով և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվհարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին, ով գործը հաստատել է և ուղարկել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն