ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Դանիայի ընտրանու դեմ կայանaլիք Եվրո-2016-ի անցումային հանդիպումներից առաջ հայտարարել է, որ Լիգա 1-ում իր ներկայությամբ հեղինակավոր է դարձրել ամբողջ Ֆրանսիան:
«Կցանկանայիուզեի խաղալ Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Այդ երկրում եմ հանդես գալիս արդեն 4 տարի: Ես Շվեդիան գծագրել եմ աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա, և նույնն արել եմ նաև Ֆրանսիայի դեպքում»,- ասել է շվեդը: