Կարևոր իրադարձություններ

Ուժայինները համապատասխան միջոցների են դիմում ՌԴ-ն ահաբեկչությունից պաշտպանելու համար.Պեսկով

13 Նոյեմբեր, 2015 18:52
Ուժայինները համապատասխան միջոցների են դիմում ՌԴ-ն ահաբեկչությունից պաշտպանելու համար.Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի նատմամբ ահաբեկչական սպառնալիքները վերացնելու  համար: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:

«Լևադա-կենտրոն»-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների 48%-ը վախենում է ահաբեկչական սպառնալիքից:

«Դա մեր իրավապահ մարմինների հարցն է: Նրանք այնպիսի միջոցներ են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են համարում այս պահին»,-ասել է Պեսկովը:

Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ հատուկ ծառայություններն ուսումնասիրում են այն տեսանյութերը, որն իբրև ահաբեկիչներն են տարածել՝ սպառնալով Ռուսաստանին:

Լրահոս

Դիտել ավելին