Նոր Նորքի Սուրբ.Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ թատերագետ Լևոն Մութաֆյանի հոգեհանգստի արարողությունը:
'Լևոնը շատ բարձրակարգ թատերագետ էր, բավականին զարգացած և մեկ-մեկ ես նույնիսկ զարմանում էի իր մեջ բերած պատմական փաստերի վրա: Նույնիսկ մի երկու անգամ ասել եմ, դու քայլող հանրագիտարան ես':
Այս մասին Shabat.am -ի հետ զրույցում ասաց թատերական գործիչների նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա բնորոշմամբ Լևոն Մութաֆյանը բանիմաց անձնավորություն էր, որը այն եզակի թատերագետներից էր, որ կարող էր գրագետ վերլուծել ներկայացումները:
'Նույնիսկ Թբիլիսիում, մի առիթով նա սեղան էր ղեկավարում և Ռուսթավելի թատրոնի ղեկավարությունն էր նստած, սկսեց վրացական թատրոնից պատմական փաստեր, օրինակներ բերել, մարդկանց անուններ տալ թատրոնի տնօրենը զարմացավ այդ գիտելիքների վրա',- ափսոսանքով նշեց: Նրա խոսքով ժամանակակից հայ թատերագիտության մեջ մի շատ կարևոր գույն պակասեց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, Աստորիա հյուրանոցում հայտնաբերվել էր թատերագետի դին: Նախնական վարկածի համաձայն նա սրտի կաթվածից է մահացել: