Կարևոր իրադարձություններ

Անթալիայում G20-ի գագաթնաժողովից առաջ անվտանգության միջոցներ է ձեռնարկվել

13 Նոյեմբեր, 2015 20:38
Անթալիայում G20-ի գագաթնաժողովից առաջ անվտանգության միջոցներ է ձեռնարկվել

Անթալիայի զբոսաշրջության և մշակույթի բաժնի վարիչ Իբրահիմ Աջարը հայտարարել է, որ G20-ի գագաթաժողովից առաջ ձեռնարկված անվտանգության միջոցները ոչ մի կերպ չեն ազդի զբոսաշրջիկների վրա: Այս մասին գրում է ТАСС-ը:

«Այս գագաթաժողովը համաշխարհային նշանակություն ունի: Տարբեր պետությունների առաջնորդներ են ժամանելու և մենք պարտավոր ենք ավելացնել անվտանգության միջոցները: Այս ամենը ոչ մի կերպ չի ազդի զբոսաշրջիկների վրա: Մինչև այժմ, ոչ մի բողոք չի գրանցվել»,-ասել է Աջարը:

Նրա խոսքով՝ իշխանությունները թույլ չեն  տա փակել տեսարժան վայրերը, խանութներն ու ճանապարհները, որոնք տանում են դեպի քաղաքի զբոսաշրջային տարածքներ: 

Լրահոս

Դիտել ավելին