Կարևոր իրադարձություններ

«Աերոֆլոտ»-ն ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանի և Եգիպտոսի միջև թռիչքները

13 Նոյեմբեր, 2015 20:36
«Աերոֆլոտ»-ն ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանի և Եգիպտոսի միջև թռիչքները

Դեկտեմբերի 1-ից «Աերոֆլոտ»-ն ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանի և Եգիպտոսի միջև թռիչքները: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերությունը:

««Աերոֆլոտ»-ը դադարեցնում դեպի Եգիպտոս և այնտեղից դուրս թռչող չվերթները»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում: Եգիպտոսի կետերի և Մոկսվայի միջև փուլ առ փուլ կրճատումները և ժամանակավոր դադարները նախատեսված են մինչև ձմեռային օրակարգի ավարտը` 2016-ի մարտի 27-ը:

Իր հերթին, օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) հայտարարել է Egypt Air ավիաընկերության ինքնաթիռների Ռուսաստան թռիչքների արգելման մասին: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հաստատել են այս լուրը:

Լրահոս

Դիտել ավելին