Wnews.am-ը գրում է.
Ժամանակները, երբ արքայազներն ամուսնանում էին միայն արքայադուստրերի հետ վաղուց անցել են: 21-իդ դարում արքայազներն իրենց ընտրյալին գտնում են սրտի թելադրանքով ,նրանց շարքերում շատ են հասարակ ընտանիքից աղջիկները, շոու բիզնսի ներկայացուցիչները:
Wnews.am-ն այսօր կներկայացնի ժամանակակից մոխրոտներին:
Սոֆյա Հելկվիստ
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը` Շվեդիայի թագավորի միակ որդին, ամուսնացել է նախկին մոդել, յոգայի մասնագետ, ռեալիթի շոուի մասնակից Սոֆյայի հետ: Ամուսնությունը կայացել է 2015թ-ին: Սոֆյան 30 տարեկան է, ծնվել է սովորական շվեդական ընտանիքում, սովորել է հաշվապահություն, աշխատել է մատուցողուհի, ապա` մեկնել է Նյու Յորք և սկսել աշխատել որպես մոդել:
Էլիզաբետա Մարիա Ռոսբոհ ֆոն Վոլկեյնշտեյն
Բելգիայի արքայազն` 29-ամյա Ամեդեոն ամուսանացել է իտալուհի ժուռնալիստ Էլիզաբետի հետ: Ամուսնությունը կայացել է 2014թ-ին: Աղջկա ծնողները կինոպրոդյուսերներ են, իսկ նա թղթակցում է Bloomberg News-ին: Մինչ ամուսնությունը զույգը հանդիպել է 7 տարի և այն պահին, երբ Էլիզաբեթը որոշել է խզել հարաբերությունները արքայազնի հետ` վստահ, որ վերջինս իր հետ չի ամուսնանա, Ամեդեոն առաջարկություն է արել նրան:
Շառլեն Ուիտստոկ
2011թ Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդն ամուսնանում է լողորդուհի Շառլենի հետ: Շառլենը ծնվել և մեծացել էր Զիմբաբվեում, նրա հայրը մեբեջեր էր, մայրը` լողի ուսուցիչ: 2014-ին այս զույգը երկվորյակ ունեցավ:
Լետիսիա Օրտիս
2004թ Իսպանիայի արքայազն` 38-ամյա Ֆելիպեն, ամուսնանում է 31-ամյա հեռուստալրագրող Լետիսիայի հետ: Լետիսիան առաջին կինն էր Իսպաիայի թագավորության ողջ պատմության մեջ, ով չէր սերում արքայական ընտանիքից, բացի այդ նա մեկ անգամ արդեն ամուսնացել էր : Սա խոսակցությունների մեծ ալիք բարձրցրեց , բայց, ի վեջո, արքայազնը որոշեց ամուսնանալ:
Քեյթ Միդլտոն
Անգլիայի արքայազնի և Քեյթի հարսանիքը կայացավ 2011թ: Այն համարվում է տասնամյակի ամենասպասված հարսանիքը: Թեպետ Միդլթոնները բավական ապահոված են, նրանք հիմնադրել են Party Pieces ընկերությունը, որը նրանց միլիոնների շահույթ է բերում, բայց, ամեն դեպքում, արիստոկրատ ծագում չունեն: Քեյթն ու արքայազն Ուիլյամը Օքսֆորդի ուսանողներ էին, նրանք 29 տարեկան էին, երբ ամուսնացան: Հիմա զույգն ունի երկու երեխա: