Մարկ Տվենը (իսկական անունը՝ Սեմյուել Լենգհոռն Կլեմենս (30.11.1835 – 21.04.1910 թթ.)) եղել է ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ: Նրա ստեղծագործությունն ընդգրկում է բազմաթիվ ժանրեր՝ հումոր, երգիծանք, փիլիսոփայական ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն, և բոլոր այդ ժանրերում նա անդավաճանորեն գրավում է հումանիստի և դեմոկրատի դիրք:
1. Առողջությունը պահպանելու միակ եղանակը հետևյալն է. ուտել այն, ինչ չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, և անել այն, ինչը քեզ դուր չի գալիս:
2. Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ. ահա իդեալական կյանքը:
3. Չարժե ապավինել աչքերին, եթե երևակայությունն ապակենտրոնացած է:
4. Հոռետեսությունն ուղղակի բառ է, որով նյարդերից թույլ մարդիկ կոչում են իմաստնությունը:
5. Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ապրել սեփական դրախտում: Մի՞թե դուք կարծում էիք, որ միևնույն դրախտը կարող է բավարարել բոլոր մարդկանց՝ առանց բացառության:
6. Արժե միայն խոստանալ, որ ինչ-որ բան չես անելու, և անպայմանորեն ցանկանում ես անել դա:
7. Ամառը տարվա եղանակ է, երբ չափազանց շոգ է, որպեսզի զբաղվես բաներով, որոնցով ձմռանը զբաղվելու համար չափազանց ցուրտ էր:
8. Չկա ավելի նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:
9. Հրաշալի է, որ Ամերիկան բացահայտել են, սակայն շատ ավելի հիասքանչ կլիներ, եթե Կոլումբոսը կողքով անցներ:
10. Նա, ով լավ գրքեր չի կարդում, չունի առավելություն այն մարդու նկատմամբ, ով կարդալ չգիտի: