ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարծում, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր թափ է առնում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ABC»-ին:
Օբաման նման հայտարարություն է արել «ABC»-ին տված իր հարցազրույցում:
«Ես չեմ կարծում, որ նրանք ուժեր են հավաքում: Նրանք Իրաքում տարածներ չեն գրավում: Եվ Սիրիա, նույնպես, նրանք մտնում և դուրս են գալիս այնտեղից»,- նշել է Օբաման:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարողացավ դիմադրել ահաբեկչական խմբավորմանը, սակայն դա բավարար չէ, պետք է ավելին անել: