Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիայի նախարարության ղեկավար կազմի մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև գործակալությանը ենթարկվող ձեռնարկությունների աշխատակիցներ ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է TASS-ը: Ինչպես ուրբաթ օրը հայտնել են հանրապետության գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, ձերբակալվել է 10 մարդ:
«Հետաքննությամբ պարզվել է, որ նախարարության պաշտոնատար անձինք պետական գույքը յուրացնելու նպատակով կոռուպցիոն ցանց են ստեղծել`բաժանելով դերերը: Բյուջեի միջոցները գողանալու նպատակով նրանք իրացրել են բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներ »,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: