Կարևոր իրադարձություններ

2.900.000 եվրո. բրիտանացի 8 միապետների պատկանած կալվածքը հանվել է վաճառքի (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2015 00:54
2.900.000 եվրո. բրիտանացի 8 միապետների պատկանած կալվածքը հանվել է վաճառքի (լուսանկարներ)

 

Մեծ Բրիտանիայում 2.9 մլն դոլարով վաճառքի է հանվել յուրահատուկ պատմական կալվածք, որն անցած 1.000 տարվա ընթացքում պատկանել է բրիտանական 8 տարբեր միապետների։

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, Ուայթ կղզում գտնվող Արեթոն կալվածքը թվագրվում է մ.թ. 872 թ.։ Առաջին արքան, ով այդտեղ ապրել է, եղել է Ալֆրեդ Մեծը։ Ըստ վերջինիս թողած կտակի՝ կալվածքը 885թ. որպես ժառանգություն փոխանցվել է նրա որդուն` Էթելվարդին։



Այնուհետև, Արեթոնին տիրացել է Ուեսեքսների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչը` Էդուարդ Քարոզիչը, իսկ 1086թ. կալվածքը փոխանցվել է Վիլհելմ Զավթիչին։



Աղբյուրը մանրամասնում է, որ 1131թ. Արեթոնը հանձնվել է վանականներին, ովքեր այնտեղ ապրել են 400 տարի։ Դրանից հետո այն կրկին հայտնվել է միապետների ձեռքում, և դրա տերերն են եղել Հենրիխ 8-րդը, Մարիա 1-ինը, Էլիզաբեթ 1-ինը, Հակոբ 1-ինն ու Կառլ 1-ինը` հաջորդաբար։

Լրահոս

Դիտել ավելին