Կարևոր իրադարձություններ

Բերլուսկոնիի երեկույթներին աղջիկներ տրամադրող բիզնեսմենն ազատազրկման է դատապարտվել

14 Նոյեմբեր, 2015 00:59
Բերլուսկոնիի երեկույթներին աղջիկներ տրամադրող բիզնեսմենն ազատազրկման է դատապարտվել

Իտալական Բարի քաղաքի դատարանը տեղական գործարար Ջանպաոլո Տարանտինին աղջիկներին պոռնկություն պարտադրելու համար դատապարտել է 7 տարի 10 ամիս բանտարկության, ովքեր մասնակցել են Սիլվիո Բերլուսկոնիի վիլլայի աղմկահարույց երեկույթներին, հայտնում է RIA Novosti-ն:

Համաձայն դատախազության տվյալների` 2008-2009 թվականներին, երբ Բերլուսկոնին Իտալիայի վարչապետն էր, Տարանտինը Բերլուսկոնիի Արկորայի վիլլայում և մի շարք այլ նստավայրերում տեղի ունեցած տոնակատարությունները ապահովել է 26 երիտասարդ և հրապուրիչ աղջիկների ներկայությամբ: Տարանտինին այդ գործով զբաղվելով` ակնկալել է ոչ միայն միլիոնավոր դոլարների կառավարական պայմանգրեր, այլ նաև հետագայում քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորություն:

Նրա հետ մեկտեղ, մեղադրյալի աթոռին են նստել ևս 6 մարդ: Բացի այդ, Բարիի դատարանը դատախազությանն է հանձնել փաստաթղթեր, որոնք Բերլուսկոնիի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հնարավորություն կտան:

Լրահոս

Դիտել ավելին