Կարևոր իրադարձություններ

Վարակները նվազեցնում են ինտելեկտի մակարդակը

14 Նոյեմբեր, 2015 20:00
Վարակները նվազեցնում են ինտելեկտի մակարդակը

Դանիացի գիտնականները հայտարարել են, որ վարակները նվազեցնում են մարդու ինտելեկտի մակարդակը:

Կոպենհագենի համալսարանի մասնագետները հետազոտել էին 1974-1994թթ. ծնված 190 հազար մարդու առողջական վիճակի ու կրած հիվանդությունների մասին տվյալները: Բոլոր կամավորներն անցել էին նաև IQ-ի մակարդակի թեստավորում, հայտնում է Runews24 պորտալը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով ամեն մի հոսպիտալացումից հետո IQ-ն նվազել է 1,76 կետով, իսկ մարդիկ, որոնք ավելի քան 5 անգամ բուժվել են հիվանդանոցում, IQ-ի մակարդակը եղել է միջինից 9,5 կետով պակաս:

Լրահոս

Դիտել ավելին