Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաշատ այցելվող կայքերը

14 Նոյեմբեր, 2015 20:11
Աշխարհի  ամենաշատ այցելվող կայքերը

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները գրավում են մեր կյանքի մեծ մասը։ Մենք չենք կարող ապրել առանց մեր հեռախոսների, համակարգիչների, պլանշետների ու էլեկտրոնային այլ սարքերի։ Ժամանակակից մարդիկ առանց համացանցի մեկ օր անգամ չեն կարող անցկացնել, և որոշ կայքեր դարձել են առօրյա կյանքի կարևոր մաս։ Ահա այն 10 կայքերը, որոնք նախորդ տարվա ընթացքում ամենաշատ այցելություններն են գրանցել։ Թերևս դու նույնպես օգտագործում ես սրանցից շատերը։

10 WordPress.com

WordPress com

WordPress.com կայքը մարդկանց հնարավորություն է տալիս տանն անվճար հեշտ ու արագ կայք կամ բլոգ ստեղծել։ Արդյունքները հաճախ բավականին պրոֆեսիոնալ են, ինչի շնորհիվ կայքը տպավորիչ զարգացում է ապրել՝ 2014թ-ին ամենաշատ այցելություններ գրանցած կայքերի ցանկի 10-րդ հորիզոնականը զբաղեցնելով։

Godaddy.com

Godaddy

Godaddy.com կայքը հիմնադրվել է նախկին զինվորականի կողմից։ Այն հնարավորություն է տալիս մարդկանց հեշտությամբ դոմեններ գնել ու սեփական կայքը ստեղծել։ Տեխնոլոգիաների զարգացման հետ միասին մարդկանց համար չափազանց հեշտ է այժմ ապրանքանիշներ ու բիզնեսներ ստեղծել հենց տանից, ինչն էլ ամեն օր միլիոնավոր մարդիկ փորձում են անել։ Godaddy.com կայքն առաջին վայրն է համացանցում, ուր մարդիկ այցելում են իրենց սեփական կայքը ստեղծելու ակնկալիքով, որի արդյունքում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում այն 9-րդն է։

Wikipedia.org

Wikipedia

Wikipedia.org կայք ամեն օր միլիոնավոր ուսանողներ ու մեծահասակներ են այցելում, ովքեր ցանկանում են տեղեկատվություն գտնել կամ հետազոտություն անցկացնել։
Ինչևէ, շատերը չեն գիտակցում, որ դրանում առկա հոդվածներն իրականում կարող են գրվել ու խմբագրվել ցանկացած մարդու կողմից, այնպես որ դրանում առկա բովանդակությունը հնարավոր է այնքան էլ ճշգրիտ չլինել։ Կայքն անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել։ Չնայած սա հրաշալի առցանց հանրագիտարան է, այնուհանդերձ, անհրաժեշտ է դրանում առկա տեղեկատվության ճշգրտությունը նախ և առաջ ստուգել։

Blogspot.com

Blogspot

Blogspot.com կայքն ամենահեշտ կայքերից մեկն է, որի միջոցով մարդիկ կարող են իրենց սեփական բլոգն ու ապրանքանիշները ստեղծեն։

Adobe.com

Adobe

Adobe.com-ը մի շարք արտադրանքներ է ստեղծել, որոնք միտված են մարդկանց «թվային» կենսափորձը բարելավելուն. սկսած Adobe Photoshop-ից, որը հնարավորություն է տալիս պատկերներ ստեղծել ու խմբագրել, մինչև Adobe Flash Playe, որը բարելավում է տեսանյութերի ու այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։

WordPress.org

WordPress org

WordPress.org –ը ևս մեկ հարթակ է, որը մարդիկ կարող են օգտագործել իրենց սեփական բլոգը սկսելու համար։ Այս հեշտ օգտագործվող կայքի միջոցով պրոֆեսիոնալ տեսքով բլոգեր ու կայքեր կարելի է ստեղծել, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու օգտատերերի շրջանակներում, ովքեր ծանոթ են կայքերի պատրաստման գործընթացին։

Youtube.com

Youtube

Youtube.com-ը տեսանյութերով կիսվելու ամենահայտնի կայքերից մեկն է, որտեղ կարելի է երաժշտական տեսանյութեր, հեռուստաշոուներ, ուսուցողական ու ինֆորմատիվ տեսանյութեր ու նույնիսկ սիրողական վիդեոներ գտնել։ Եթե որևէ տեսանյութ է նկարահանվել, ապա հավանականությունը մեծ է, որ այն ի վերջո իր տեղը կգնի այս կայքում։ Վերջին տասնամյակում կայքը բավականին արագ աճ է գրանցել և վերջերս՝ Google+-ի հետ համագործակցությունից հետո, կանխատեսում է էլ ավելի մեծ աճ ու զարգացում գրանցել այս կայքի համար։

Google.com

Google

Համացանցի օգտատերերի համար բավականին շատ տեղեկատվական-փնտրողական համակարգեր կան, սակայն Google-ն ամենախոշորն ու ամենից շատ օգտագործվողն է։ Ինչևէ, այն շատ ավելին է այժմ, քան պարզապես տեղեկատվական-փնտրողական համակարգ։ Google-ն այժմ ծառայում է որպես քարտեզ, թարգմանչական գործիք, օրացույց, լուսանկարների պահպանման գործիք ու նույնիսկ սոցիալական ցանց։

Twitter.com

Twitter

Twitter.com կայքը դարձել է ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկը, որը հնարավորություն է տալիս մարդկանց շփվել մինչև 140 նիշանոց կարճ տեքստերի միջոցով։

Facebook.com

Facebook

Facebook.com սոցիալական ցանցն ամենախոշորն է աշխարհում իր միլիոնավոր օգտատերերի շնորհիվ։ Դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը, և նա շարունակում է իր բրենդը զարգացնել ու առաջ մղել։ Հաշվի առնելով սոցիալական ցանցերի կարևորությունը ժամանակակից աշխարհում՝ կարելի է սպասել, որ այն դեռ կշարունակի աճել։

Լրահոս

Դիտել ավելին