Կարևոր իրադարձություններ

Քաղաքական կուլիսներում երեկ քննարկվող միակ թեման Բակո Սահակյանի Մոսկվայում արած հայտարարությունն էր. «Հրապարակ»

14 Նոյեմբեր, 2015 07:40
Քաղաքական կուլիսներում երեկ քննարկվող միակ թեման Բակո Սահակյանի Մոսկվայում արած հայտարարությունն էր. «Հրապարակ»

Քաղաքական կուլիսներում երեկ քննարկվող միակ թեման Բակո Սահակյանի Մոսկվայում արած հայտարարությունն էր` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. արեւմտամետները գտնում էին, որ նա «կիքս» է թույլ տվել, իսկ ՀՀԿ կարկառունները պնդում էին, որ դա ուղղված էր «ահաբեկչությամբ զբաղվող Ադրբեջանին», որ ԼՂ-ն եւս կարող է լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում` ընդդեմ ահաբեկչության: Չնայած ավելի լավ տեղեկացված ՀՀԿ-ականները գտնում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանն այն վիճակում չէ եւ առաջիկայում էլ չի լինի, որ դառնա «аэродром подскока»:

Եվ, չնայած դրան, վերջերս ԶԼՄ-ների որոշ պատասխանատուների հետ հանդիպմանը  Սերժ Սարգսյանն ասել է` չի բացառվում, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողությունների անցնի, եւ եթե ՀԱՊԿ խաղաղապահների անհրաժեշտություն լինի, հայաստանյան գումարտակն անպայման կմասնակցի այդ գործողություններին:

Լրահոս

Դիտել ավելին