Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախնական տվյալներով` ահաբեկչություններն իրականացրել են 5 ահաբեկիչներ:
Մոտ 100 մարդ մահացել է Փարիզի «Բատակլան» թատրոնում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց: Մոտ 40 մարդ էլ ահաբեկչության զոհն է դարձել մայրաքաղաքի այլ թաղամասերում, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Փարիզի քաղաքապետարանին:
Թատրոնի վրա գրոհի արդյունքում չեզոքացվել է 3 ահաբեկիչ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն արդեն իր վրա է վերցրել Փարիզում ահաբեկչական հարձակումների համար պատասախանատվությունը: