Կարևոր իրադարձություններ

Կադիրովի կոչը մուսուլման երկրների առաջնորդներին

14 Նոյեմբեր, 2015 11:53
Կադիրովի կոչը մուսուլման երկրների առաջնորդներին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը` Փարիզի ահաբեկչությունների հետ կապված, մուսուլման երկրների առաջնորդներին կոչ է արել միանալ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Նա կատարվածը մեկնաբանել է Instagram-ի իր էջում:

Կադիրովը հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ի շարքերում նախապատրաստություն են անցել «տասնյակ հազարավոր մարդիկ` բոլոր երկրներից»:

«Այդ չարիքը պետք է արմատից ոչնչացնել: Հակառակ դեպքում ահաբեկիչների բազմությունը` ինչպես հորդառատ հեղեղ, կտարածվի բոլոր երկրներում և քաղաքներում: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներին միավորել ուժերն ընդդեմ Իբլիդյան պետության (այպես է Կադիրովն անվանում ԴԱԻՇ-ին): Այս դրությունից այլ ելք չկա»,- գրել է նա:

«Նրանց նպատակը մարդկությունը ոչնչացնելն է: Եթե մենք միասին չհաղթենք ահաբեկչությանը, ամբողջ աշխարհը կընկղմվի քաոսում, նման արյունալի իրադարձություններին վերջ չի լինի: Թող արդարություն լինի»,- եզրափակել է նա:

Լրահոս

Դիտել ավելին