Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով

14 Նոյեմբեր, 2015 11:54
Իրանի նախագահը չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով

Իրանի նախագահ Հասան Ռուհանին չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ Հասան Ռուհանիի այցն Իտալիա, Վատիկան և Ֆրանսիա հետաձգվել է Փարիզում ահաբեկչությունների պատճառով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ռուհանիի երկօրյա այցը Հռոմ պետք է սկսվեր նոյեմբերի 14-ին:

Լրահոս

Դիտել ավելին