Կարևոր իրադարձություններ

Նման պայմաններում հանդիպումը որևէ նշանակություն չունի

14 Նոյեմբեր, 2015 12:22
Նման պայմաններում հանդիպումը որևէ նշանակություն չունի

Ահաբեկչության թիրախ էր նաև «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտը, ուր այդ պահին կայանում էր Ֆրանսիա - Գերմանիա ընկերական հանդիպումը:

Նշվում է, որ խաղի ավարտից ժամեր հետո միայն, անվտանգության նկատառումներից ելնելով, գերմանացիներին թույլ է տրվել լքել մարզադաշտը: Դեպքի առթիվ իր կարծիքն է հայտնել նաև Յոահիմ Լյովը.

«Կատարվածի մասին մեզ հանդերձարանում ասացին. սպասողական դրություն էր: 

Մենք շոկի մեջ էինք: Անձամբ ինձ համար խաղը նման պայմաններում որևէ նշանակություն չունի: Սա մեծ կորուստ է բոլորիս համար»,- Լյովի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:

Լրահոս

Դիտել ավելին