Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում մեր կյանքում: Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր տրամադրության և առողջության վրա:
Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային համակարգը և մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը:
Ե′վ ցուրտ ձմեռը, և′ շոգ ամառը վտանգավոր են սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Ձմռանը սրտի կաթվածի վտանգն ավելանում է, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ամռանը, իր հերթին, հաճախակի քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկմանը:
Պարզվում է, որ կլիմայի գլոբալ տաքացումը և նրա հետ կապված եղանակային անոմալիաները կարող են բացասաբար ազդել մեր հոգեկան առողջության վրա` առաջացնելով սթրես և անհանգստություն:
Ցածր ջերմաստիճանների ազդեցության տակ, մեր արյունը դառնում է ավելի թանձր, ինչը դժվարեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի չափման գործընթացը:
2008 թ. հրապարակված ուսումնասիրությունների համաձայն, եղանակի հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, չի ազդում այն մարդկանց վրա, ովքեր միշտ բարձր տրամադրություն ունեն: Մինչդեռ վատ կամ անկայուն տրամադրություն ունեցող մարդկանց մոտ, նկատվում է բարձր զգայունություն եղանակի չնչին փոփոխությունների նկատմամբ:
Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել ջերմաստիճանի իջեցման և հոդացավերի ուժեղացման միջև եղած կապը:
Սեզոնային գերզգայական խանգարվածությամբ տառապող մարդկանց մոտ ձմեռային եղանակը կարող է առաջացնել լուրջ ընկճվածության վիճակ, որի ախտանիշերը անհետանում են եղանակի փոփոխության հետ միասին:
Մի շարք ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանությունների մակարդակը զգալիորեն աճում է գարնանը, այլ ոչ թե ձմռանը ինչպես նախկինում ընդունված էր կարծել:
Ճարպային հյուսվածքը, որը պատասխանատու է ճարպերի այրման համար, ակտիվանում է միայն ձմռանը` հաճախ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ մեր արյունատար անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը:
Տարբեր բույսերի ծաղկափոշուց առաջացած ալերգիկ հարբուխն ի հայտ է գալիս գարնանը: Սակայն նմանատիպ ախտանշաններ կարող են առաջանալ նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխության և օդի խոնավության պատճառով:
Փոփոխվող եղանակային պայմանները շատ հաճախ դառնում են միգրենի առաջացման պատճառ:
Ըստ համաճարակաբանական մի շարք հետազոտությունների, մահացության մակարդակը զգալիորեն աճում է բարձր և ցածր ջերմաստիճանների ժամանակաշրջանում:
Անձրևոտ եղանակի ժամանակ մարդիկ ավելի քիչ են տանից դուրս գալիս և հանդիպում ընկերների հետ: Հասարակական շփումների բացակայությունը, իր հերթին, դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է:
Հետազոտողները պարզել են, որ տաք ձմեռը և զով ամառը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Գիտնականները հայտնաբերել են մեղմ եղանակի և մարդկանց առողջական վիճակի բարելավման միջև գոյություն ունեցող կապը:
Օդի որակը մեծ ազդեցություն ունի մարդկանց առողջության վրա, հատկապես` շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ: Աղտոտված օդը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրմանը:
Քամոտ, սառը եղանակը հանգեցնում է նրան, որ ներշնչվող օդը չի հասցնում տաքանալ: Դա կարող է հանգեցնել շնչառական ուղիների այտուցների և նույնիսկ ասթմայի նոպաների:
Էքստրեմալ եղանակային պայմանները, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը, կարող են հանգեցնել քնի պակասի, որն ունի ուժեղ ազդեցություն մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա:
Բնական աղետները, ինչպես օրինակ եկրաշարժերը, ջրհեղեղներն ու հրդեհները նույնպես ազդում եմ մարդկանց վրա, բայց տարբեր կերպ`մի կողմից կարող են հանգեցնել եղբայրության, փոխադարձ աջակցության և համագործակծության զգացմունքի առաջացմանը, իսկ մյուս կողմից`եսասիրության և բռնության դրսևորմանը:
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բարձր ջերմաստիճանը մարդկանց դարձնում է բռնությանը հակված:
Էքստրեմալ եղանակային պայմանները մարդկանց կարող են դարձնել ավելի կարեկից: Ձմռանը ավելի շատ մարդ է օգնում անօթևաններին և օգնություն ցուցաբերում անօթևան կենդանիների համար կառուցվող կացարանների կառուցմանը:
Վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգն աճում է տեղումների քանակի նվազման և ամռան տևողության երկարացման հետ միասին: Բարձր ջերմաստիճանը նպաստում է հիվանդություններ հարուցողների բազմացմանը`օրինակ մոծակներ:
Անձրևների բացակայությունը հանգեցնում է գյուղատնտեսական արտադրողականության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է պարենամթերքի պակասի,և, որպես հետևանք`սովի և մահացության:
Անապատացումը հանգեցնում է մշակաբույսերի աճեցման համար պիտանի տարածքների կրճատմանը, ինչի արդյունքում նվազում է պարենամթերքի քանակը երկրագնդի վրա: Անապատները նպաստում են վնասակար բակտերիաների զարգացմաը, որոնք կարող են շատ հեշտ անցնել մարդկային օրգանիզմ: