Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Բելգիա – Իտալիա ընկերկան հանդիպումից (3:1) հետո կարծիք է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին:
«»Դա սարսափելի է, հատկապես հաշվի առնելով, որ մենք այսօր Բրյուսելում հիշում էինք մեկ այլ ողբերգության մասին:
Նման իրավիճակներում բոլորի փոխարեն անմեղ մարդիկ են վճարում: Շատերը հիմա մտածում են ապագայի մասին:
Այդ դեպքերը վտանգի տակ են դնում Եվրո-2016-ը: Իշխանությունները պետք է արտակարգ միջոցների դիմեն»,- ասել է Բոնուչին: