Կարևոր իրադարձություններ

Վաղ առավոտվանից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2015 14:41
Վաղ առավոտվանից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը (լուսանկարներ)

Ըստ նախապես առանձնացված տարածքների և ժամանակացույցների մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Այս աշխատանքներին ներգրավվել են քաղաքապետարանի ու մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ մեքենասարքավորումներ: Շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցում են նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող պետական և մասնավոր այլ ընկերություններ, կրթական և առողջապահական հաստատություններ, ՀԿ-ներ: 

Համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի նախաձեռնությանը միացած քաղաքացիներին վարչական շրջանների աշխատակազմերը և համատիրությունները բաժանել են գործիքներ և տնկիներ: Կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու գործում տեխնիկական աջակցություն են ցուցաբերում մայրաքաղաքի շինարարական և կենսապահովման բնագավառի`Երևանի քաղաքապետարանի գործընկեր կառույցները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին