Կարևոր իրադարձություններ

Ասիական զարգացման բանկը նշեց Հայաստանի հետ համագործակցության 10 ամյակը

14 Նոյեմբեր, 2015 14:55
Ասիական զարգացման բանկը նշեց Հայաստանի հետ համագործակցության 10 ամյակը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) նշանավորեց Հայաստանի հետ համագործակցության տասնամյակը: Երկարամյա այս գործակցությունն ուղղված է երկրի տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Տասնամյակի նշանավորման առիթով Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը կազմակերպել էր երկօրյա միջոցառում` համաժողով և աշխատաժողով, որին ներկայացվեցին նախագծերի կառավարման ոլորտում կիրառվող և ձեռքբերված հայաստանյան և միջազգային փորձը: Միջոցառմանը ԱԶԲ-ի կողմից հրավիրված փորձագետներն ու վերապատրաստող մասնագետներն իրենց փորձը փոխանցեցին Հայաստանի գործընկերներին, ովքեր մշակումև իրականացնում են ենթակառուցվածքային և զարգացման ոլորտի նախագծեր:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տասը տարիների ընթացքում նպաստել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մշակմանն ու զարգացմանը»,-նշեց ՀայաստանումԱսիականզարգացմանբանկիմշտականառաքելությանտնօրեն պրն. Դեյվիդ Դոուլը: «Ապագայում ևս ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Կառավարության և մեր գործընկերների հետ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակում»:

ԱԶԲ-ն տրամադրում է վարկեր և տեխնիկական աջակցություն տրանսպորտի, ջրամատակարարման և ջրահեռացման ու էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև աջակցում է Կառավարությանը` բիզնես միջավայրի բարելավման և կանանց ձեռներեցության խթանման գործում: 2015թ-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 1.04 միլիարդ դոլար վարկ` 133 միլիոն դոլար մասնավոր հատվածում և 910.03 միլիոն դոլար հանրային հատվածում ծրագրեր իրականացնելու համար:

Հայաստանում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ հանրային հատվածում իրականացվող առանցքային ծրագրերից են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը, Կոշտ թափոնների կառավարման ներդրումային ծրագիրը և Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման ծրագիրը: Կան նաև մասնավոր հատվածի ֆինանսավորման միջոցով իրականացվող հատուկ ծրագրեր, ինչպիսիք են Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադի վերականգնման ծրագիրը և Զվարթնոց օդանավակայանի ընդլայնման ծրագիրը:

Գալիք տարիներին ևս ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ներքին և արտաքին տրանսպորտային կապերի զարգացմանը, քաղաքային բարեկարգմանը, ինչպես նաև էներգետիկ և սեյսմիկ անվտանգության բարելավմանը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորում:

Լրահոս

Դիտել ավելին