Կարևոր իրադարձություններ

Միսթր X-ի և Սվետլանա Բոսնոյանի շքեղ հարսանիքը (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2015 15:57
Միսթր X-ի և Սվետլանա Բոսնոյանի շքեղ հարսանիքը (լուսանկարներ)

Երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միսթր X-ի, եւ հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի սիրո պատմությունն արդեն ներկայացրել ենք: Զույգը նոյեմբերի 1-ին պսակադրվել է Գլենդելի Սուրբ Ղեւոնդ եկեղեցում` հարսանիքի բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:

 
Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը
 


Նորահարսը մեզ հետ զրույցում հայտնել է, որ իրենց համար կարեւոր օրվան հաճույքով են նախապատրաստվել.«Ամեն մի մանրուք միասին ենք ընտրել, միայն երաժիշտների հարցով է Արթուրը միայնակ զբաղվել ու հիանալի թիմ էր հավաքել: Անմոռանալի ժամանակ անցկացրինք, անընդմեջ պարեցինք ու ուրախացանք: Հայտնի հյուրերից ոմանք էլ իրենց կատարումներով էլ ավելի թեժացրին երեկոն: Նորոն ու Ջոնին հաճելի անակնկալ էին պատրաստել. երեկոյի ընթացքում երգեցին բոլոր այն երգերը, որոնց խոսքերի հեղինակը ես եմ:)»:

 
Սվետլանա Բոսնոյանը
 

Սվետլանային անչափ հուզել է ամուսնու ելույթը.«Արթուրի անակնկալից ցնցված էի: Մոտ մեկ ամիս առաջ ինձ նվիրված երգ էր ձայնագրել, որի երաժշտությունը լսեցի հարսանիքից մեկ շաբաթ առաջ, երբ պարի հերթական փորձին էինք: Բառերով տարբերակն առաջին անգամ հենց հարսանյաց սրահում երգեց: Հուզմունքս աննկարագրելի էր: Շատ սիրուն երգ է: Շուտով տեսահոլովակ էլ կունենա»:

Արթուրի համար էլ անակնկալ է եղել սիրելիի հարսի զգեստը.«Մինչ հարսանիքը նույնիսկ գծագիրը չէի տեսել: Նա ամեն բան խնամքով թաքցնում էր: Անհնար է բառերով նկարգրել այն ապրումները, որ ունեցա Սվետլանային հարսի զգեստով տեսնելու պահին: Ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ նորահարսն էր: Խնդություն, հուզմունք, պատասխանատվություն` այս զգացողություններն էին պարուրել ինձ ողջ օրվա ընթացքում»,-ասել է երգիչը:

 

Շարունակությունը` այստեղ:

Լրահոս

Դիտել ավելին