Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

14 Նոյեմբեր, 2015 16:05
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում, մասնավորապես, նշված է.

«Ցավով տեղեկացա Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը սարսափելի ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»:

Լրահոս

Դիտել ավելին