Կարևոր իրադարձություններ

Հանդիպելով ՀՀ ԶՈՒ-ի զսպող գործողություններին, թշնա​մու բոլոր նկրտումները հօդս են ցնդում. Սեյրան Օհանյան

14 Նոյեմբեր, 2015 18:35
Հանդիպելով ՀՀ ԶՈՒ-ի զսպող գործողություններին, թշնա​մու բոլոր նկրտումները հօդս են ցնդում. Սեյրան Օհանյան

Ամբողջ 2015 թվականի ընթացքում ոգեկոչելով Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, միաժամա​նակ ցավով, բայց հպարտությամբ ենք հիշել մեր հայտնի ու անա​նուն այն հերոսներին, ովքեր Հայոց մեծ եղեռնի դժնդակ տարինե​րին իրենց բացառիկ կամքի ու հերոսական կռվի շնորհիվ կարողա​ցան կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությունը և փրկել հազարավոր կյանքեր: Այս մասին ասված է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձի կապակցությամբ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթում:

«Եվ այսօր, պետական մակարդակով և հայրենաբնակ ու սփյո​ւ​ռ​​​քի հայության մասնակցությամբ կարևորելով Մուսա լեռան փեշե​րին գտնվող հինգ հայկական գյուղերի շուրջ հինգ հազար բնակ​չու​թյան հերոսական ինքնապաշտպանության հարյուրերորդ տարե​դար​ձը և խոնարհվելով մոտ հարյուր տասնհինգ քառակուսի կիլո​մե​տր ընդ​գր​կող լեռնային տարածքում ավելի քան քառասուն օր տևած այդ ան​նախադեպ կռվի տասնութ զոհերի, ինչպես նաև ինք​նա​պաշտ​պա​նության ղեկավարներ Տիգրան Անդրեասյանի, Մով​սես Տեր​-Գալուստյանի, Սերոբ Ճերեպետճյանի, Տիգրան Գաթաճյանի, հար​​վա​ծային խմբերի հրամանատարներ Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տմլաքյանի, Պետրոս Տուտագլյանի և մյուսների պայծառ հիշատակի առջև, մենք արժանին ենք մատուցում նաև Վան-Վասպուրականի, Շապին-Գարահիսարի, Սասունի, Տարոնի, Զեյթունի, Արևմտյան Հա​​յաս​տանի մյուս գավառների ինքնապաշտպանության բոլոր այն մարտիկներին, ում պարտական ենք քսաներորդ դարի առաջին ցե​ղա​ս​պանությունից արևմտահայության բեկորների փրկության համար:

Եվ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հան​րա​պետության ռազմածովային ուժերի 3-րդ նավախմբի «Կիշե​ն», «Դեզեքս» ու «Ժաննա դը Արկ» ռազմանավերի նավաստիներին, նա​վախմբի հրամանատար, ծովակալ Դարտիժ դը Ֆուրնեին, ռազմա​նա​վերի հրամանատարներ Բրուսսոյին ու Վերգոսին, ովքեր Անտիո​քի ալեկոծ ծովածոցում վտանգելով իրենց կյանքը, ըստ ամենայնի աջակցեցին Օսմանյան կայսրության ավելի քան տասը հազարա​նոց կանոնավոր զորքերի ու զինված ոճրագործների դեմ ոտքի ելած մուսալեռցիներին:

Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը համաժողովրդական բնույթ ուներ. կռվում էին ոչ միայն մարտիկները, այլև կանայք, երեխաներն ու ծերունիները: Այն մի յուրօրինակ Սարդա​րա​պատ էր, որի դասերը մենք միշտ հիշում ու վերաիմաստավորում ենք և խոնարհվում հայ ժողովրդի ազատության ու անկա​խու​թյա​ն համար զոհված բոլոր մարտիկների պայծառ հիշատակի առջև:

Եվ այդ անօրինակ մաքառման բոլոր մասնակիցների հիշա​տա​կին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրում ամեն տարի տո​նե​լով ազատության ու անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն դրվագներից մեկը, մենք նաև արժանին ենք մա​տուցում այն ավելի քան վեց հարյուր մուսալեռցի մարտիկներին, ում նախաձեռնությամբ էլ ընդամենը մեկ տարի անց Եգիպտոսում գտնվող Պորտ-Սայիդ բնակավայրի վրանային ավանում «Ժորե​գի​բեր» ռազմանավի հրամանատար Բենուա դը Ազիի օգնությամբ ստե​​ղ​ծ​վեց Հայկական լեգեոնը, որը մեծ մասնակցություն ունեցավ Օսմանյան տիրապետությունից Սիրիայի, Լիբանանի ու Կիլիկիայի ազա​տագրմանը: Ամեն տարի, կազմակերպելով համաժողովր​դա​կա​ն տոնախմբություն, մենք ոչ միայն շարունակում ենք անգամ Հայո​ց ցեղասպանությունից հետո պատմական հայրենիքին վերատիրա​նա​լով մինչև 1939 թվականը Մուսա լեռ բարձրանալով իր հաղ​թանակի հերթական տարեդարձը նշող մուսալեռցիների ստեղծած ա​վ​ա​​ն​դույթը, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում Եգի​պտոսի, Լիբանանի ու Սիրիայի ժողովրդին՝ արևմտահայությանը նեցուկ կանգնելու համար:

Մուսա լեռան հերոսամարտն ապացուցեց, որ համաժողովր​դա​​կան պայքարն ու ներքին ինքնակազմակերպվածությունն են հաղ​թանակի հասնելու ամենակարևոր գրավականները:

Հայության հետագա սերունդները, Վերածննդի գաղափարաբանությամբ կերտելով նոր Հայաստան, յուրացրին այդ դասերը, ժա​ռանգեցին հերոս մուսալեռցիների մարտական ոգին ու անկորում կամքը: Եվ 1988 թվականին բոցավառեցին պատմական արդարու​թյան հաղթանակի հանդեպ իրենց հոգիներում անթեղված հավատն ու սկսեցին Արցախյան շարժումը, որը վերածվելով նորօրյա ազա​տա​մարտի` հայ ժողովրդի համար հաղթանակով եզրափակեց ցե​ղաս​պանությամբ սկսված քսաներորդ դարը: Իսկ հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չքաղեց:

Ժամանակակից զենքերով զինված մարդասպան ոհմակներն այսօր էլ, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում են մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին, կրոնական ծայրահեղ ու ձևախեղված ըմբռնում​ների դրոշի ներքո փորձում երաձևել աշխարհի քար​տե​զը և նոր պատերազմ սանձազերծելու իրենց ձգտումը քողարկում են պետա​կան քաղաքականության մակարդակի բարձրացված հա​կահայկական քարոզչությամբ ու նավթադոլարներով սնվող դիվա​նա​գիտու​թյամբ: Այժմ մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորա​նոր ոտնձ​գություններին, բայց հայրենիքի սահմաններն անա​ռիկ պա​հելու համար, դժբախտաբար, կորցնում դիրքապահ զինվոր​նե​րի, ովքեր իրենց կյանքերի գնով մեզ խաղաղություն են պարգևում:

Հայոց հողում ամեն օր ծնվում են նոր հերոսներ, որոնց իրա​գոր​ծած հերոսություններով մենք հպար​տանում ենք և նորովի վերապրում ու վերաիմաստավորում մուսալեռցիների հավաքական սխրանքը: Թշնա​մու բոլոր նկրտումները հօդս են ցնդում` հանդիպելով իրենց հայրերի ու ավագ եղբայրների պայքարով 1992 թվականից ի վեր նվաճված բնագծերում աներեր կանգնած Հայկական բանակի զին​վոր​նե​րի իրականացրած զսպող գործողություններին:

Եվ այսօր այս հուշա​կոթողի առջև գլուխ ենք խոնարհում ոչ մի​այն Մուսա լեռան հերոսա​մարտում զոհված մարտիկների, այլև մեր բոլոր նորօրյա հերոսնե​րի հիշատակի, ինչպես նաև մուսալեռցիներին օգ​նու​թյան հասած ֆրան​սիացի նավաստիների խիզախության ու անձ​նվիրության առ​ջև: Միաժամանակ ողջունում ու շնորհակա​լու​թյուն ենք հայտնում մեր դաշնակից ու բարեկամ Ֆրանսիայի Հան​րա​պե​տու​թյանը` հրավերն ընդունելու և զինվորական պատվիրակության կազմով այս համա​ժողովրդական տոնակատարությանը մասնակցե​լու համար:

Հայոց պատմության հոլովույթում հերոսական, բայց տարե​րա​յին ինքնապաշտպանությունների ժամանակն այլևս ավարտվել է, և հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետու​թյան իշխանությունների ու Հայկական բանակի միասնության շնորհիվ մենք այսօր գրում ենք հայոց նորօրյա պատմությունը, որը բնութագրվում է Հայաս​տա​նի ու Արցախի սահմանների աննահանջ պաշտպանությամբ, հարա​վ​​կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպան​մամբ և աշ​խա​րհի բազմաթիվ թեժ կետերում խաղաղարար գործունեության իրա​կանացմամբ:

Այսօր մենք ունենք ազատ, անկախ ու պաշտ​պան​ված Հայաս​տան և Արցախ, կերտում ենք վերածնված հայ ժողովրդի ապագան և տեր ենք կանգնում մեր արդար իրավունքներին»

Լրահոս

Դիտել ավելին