Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

14 Նոյեմբեր, 2015 18:31
Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է.

«Ցավով տեղեկացա Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը սարսափելի ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»:

Լրահոս

Դիտել ավելին