Նիդերլանդների իշխանությունները ուժեղացնում են անվտանգությունը երկրի սահմանների մոտ և օդանավակայաններում՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն՝ փոխանցում է Reuters-ը:
«ԴԱԻՇ-ը մեր թշնամին է: Մենք նրա հետ պատերազմական վիճակում ենք: Մենք չենք պատերազմում երկրի, համոզմունքների կամ իսլամի հետ»,- ասել է նա:
Ռյուտեի խոսքով՝ եվրոպական «արժեքները, օրենքները և կարգուկանոնը ավելի ուժեղ են, քան նրանց ֆանատիզմը»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի ահաբեկիչներից մեկի մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր: