Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկի ականատեսը պատմել է, որ բջջային հեռախոսը փրկել է իր կյանքը՝ պաշտպանելով ահաբեկչի փամփուշտից: Այս մասին հայտնում է iTele-ն:
Սիլվեստր անունով տղամարդը գտնվել է ազգային մարզադաշտի մոտ և խոսել է հեռախոսով, երբ զգացել է, որ իր ականջի մոտ ինչ-որ բան «պայթել» է: Տղամարդը վիրավորվել է ոտքից և կրծքից, սակայն ողջ է մնացել հեռախոսի շնորհիվ, որն «իր վրա է վերցրել» գլխին ուղղված փամփուշտը: