Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչությունները Երրորդ համաշխարհայինի մասն են. Հռոմի պապ

14 Նոյեմբեր, 2015 19:24
Փարիզի ահաբեկչությունները Երրորդ համաշխարհայինի մասն են. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունները ոչ մի կերպ չեն կարող արդարացված լինել, և որ դրանք Երրորդ համաշխարհայինի մասն են, ինչի մասին նա ասել էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

2014 թվականին Պապը իր քարոզներից մեկում հայտարարել էր, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է:

Պաշտոնական տվյալներով՝ Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհվել են ոչ պակաս, քան 128 մարդ: ԶԼՄ-ները հաղորդում են 150 զոհվածների մասին: Փարիզի ոստիկանությունը տվյալներ ունի 8 ահաբեկիչների մահվան մասին, որոնցից 7-ը օգտագործել են մահապարտների գոտիներ: Փարիզում հայտարարված է արտակարգ դրություն: ԴԱԻՇ-ի զինյալները հաստատել են իրենց մասնակցությունը կատարված ահաբեկչական գործողություններին:

Լրահոս

Դիտել ավելին