Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Արևմուտքի առաջնորդներին կոչ է արել ականջալուր լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ կոալիցիա ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Արդեն մի քանի ամիս է՝ նախագահ Պուտինը պնդում է ստեղծել այդ կոալիցիան: Եվրամիությունը, որն առավելագույնն է բախվել ներգաղթյալների խնդրի հետ, պետք է նպաստի Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների կոալիցիայի ստեղծմանը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ռազմական միջամտություն իրականացնելու և ԴԱԻՇ քաղցկեղն արմատախիլ անելու համար»,- նշել է Բեռլուսկոնին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: