Ահաբեկիչներից մեկը, ովքեր պատանդներ են վերցրել Փարիզի «Բատակլան» համերգասրահում, կարող էր կին լինել: Այդ մասին հայտնում է Europe 1-ը՝ հղում անելով ականատեսներին:
Հանդիսատեսները տեսել են, թե ինչպես են համերգասրահ մտել 3 մարդ: Նրանցից մեկը եղել է անզեն կին: Երկու գրոհայինները պայթեցրել են իրենց, իսկ երրորդի հարձակումը ոստիկանությունը չեզոքացրել է: Որոշ տվյալներով՝ պատանդներ են վերցրել 4 մարդ:
Պատանդներին ազատելուց հետո ոստիկանությունը տեղում հայտնաբերել է 3 Կալաշնիկով ինքնաձիգ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, համերգասրահում զոհված զինյալներից մեկը եղել է ֆրանսիացի, ում ինքնությունը հաստատվել է մատնահետքերով: