Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց` միջազգային հանրությունը միասնակամ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

14 Նոյեմբեր, 2015 21:51
Փարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց` միջազգային հանրությունը միասնակամ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Փարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց, որ ողջ միջազգային հանրությունը միասնակամ է` մոբիլիզացնելու ուժերն այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում: Այս մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում:

«Ֆրանսիայի նախագահը վճռական է պայքարելու այդ սահմռկեցուցիչ, տմարդի արարքի դեմ: Դատելով ցավակցական գրերից, որ ստանում ենք ողջ աշխարհից, հետևությունն այն է, որ բոլորը վճռական են միավորվելու, մոբիլիզացնելու բոլոր ուժերը` այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում»,- ասել է դեսպան Շարպանտիեն:

Նա դեսպանատան, Ֆրանսիայի նախագահի, կառավարության և ֆրանսիացի ժողովրդի անունից երախտիք է հայտնել հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առավոտից զորակցությունն են հայտնել, ծաղկեփնջեր զետեղել դեսպանատան պատերի տակ: Ողջ օրվա ընթացքում մարդկային հոսքը Ֆրանսիայի դեսպանատուն չի դադարել:

Դեսպանը նշել է, որ 128 զոհերն ու 160-ից ավելի վիրավորները, որոնց մի մասի վիճակը ծանր է, կրոնական ծայրահեղականության, անհանդուրժողականության զոհ են դարձել:

Լրահոս

Դիտել ավելին