Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչությունը հարձակում է մեր բոլորի վրա. ԵՄ առաջնորդներ

14 Նոյեմբեր, 2015 22:37
Փարիզի ահաբեկչությունը հարձակում է մեր բոլորի վրա. ԵՄ առաջնորդներ

Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց համատեղ հայտարարության մեջ Փարիզի ահաբեկչությունները համարել են հարձակում ԵՄ բոլոր երկրների վրա՝ հայտնում է Interfax-ը:

«Եվրամիությունը խորապես ցնցված է և սգում է՝ կապված Փարիզի ահաբեկչությունների հետ: Դա հարձակում է մեր բոլորի վրա: Մենք այդ սպառնալիքի դեմ կպայքարենք բոլոր անհրաժեշտ միջոցներով և անողոք վճռականությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հեղինակները ընդգծել են ֆրանսիական ազգի մեծությունն ու ուժը՝ ասելով, որ նրա արժեքները՝ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը, «ոգեշնչել և ոգեշնչում են Եվրամիությանը»: Նրանց խոսքով՝ ԵՄ-ն միասնական է Ֆրանսիայի հետ, և ամեն ինչ կարվի՝ հաղթելու համար ծայրահեղականությանը և ահաբեկչությանը:

Երկրների առաջնորդները ԵՄ բոլոր երկրներին կոչ են արել նոյեմբերի 16-ին մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

«Մենք՝ եվրոպացիներս, կհիշենք 2015 թվականի նոյեմբերի 13-ը որպես եվրոպական սգի օր»,- հայտնել են հայտարարության հեղինակները:

Լրահոս

Դիտել ավելին