Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Կոսմոս» հյուրանոցից տարհանում են հյուրերին ու աշխատակիցներին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տարհանումը սկսվել է անանուն զանգից հետո, որով հայտնել են հյուրանոցի ականապատման մասին:
Արդեն իսկ տարհանվել է 900 հոգի: Դեպքի վայրում աշխատում են նաև շներ. տեղանքում պայթուցիկ նյութեր են փնտրվում: