Փարիզի ահաբեկչական գործողությունը առաջացրել է Գերմանիայի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ քննարկում՝ հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Ֆրանսիային կօգնի ահաբեկչությունների կազմակերպիչներին գտնելու հարցում, որպեսզի համատեղ պաշտպանեն եվրոպական արժեքները:
«Ազատության դեմ այդ հարձակումը ուղղված է ոչ միայն Փարիզի դեմ: Այն ուղղված է մեր բոլորիս դեմ: Բայց մենք վստահ ենք, որ մեր ազատ կյանքը ուժեղ է ահաբեկչությունից»,- ասել է Մերկելը:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով՝ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հասարակական վայրերում՝ հատկապես կայարաններում: Նրա կարծիքով՝ շատ ծայրահեղականներ փախչելու փորձ կանեն:
«Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության ղեկավար Հորսթ Զեհոֆերը կոչ է արել բարելավել Գերմանիայի սահմանների պաշտպանությունը և խստացնել Եվրոպայի արտաքին սահմանների վերահսկողությունը: «Գերմանիա փախստականների հոսքի մեծացման հետ կապված մենք պետք է իմանանք՝ ով է հայտնվում մեր երկիր»,-ասել է նա:
Իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը Գերմանիային նախազգուշացրել է չփոխել քաղաքականությունը փախստականների հարցում: «Նրանք գալիս են այնտեղից, որտեղ ահաբեկչություն է»,- ասել է նա: