Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիեննայի հանդիպմանը որոշվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները անցկացնել հունվարի 1-ից ոչ ուշ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր մենք գրանցել ենք կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել այդ ուղղությամբ (Սիրիայում քաղաքական գործընթացի սկսում)՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի գործընկերներ Ստաֆան դե Միստուրայի և իր գործընկերների խնդրանքը` հավաքել կառավարությանը և ընդդիմությանը որքան հնարավոր է շուտ, ցանկալի է ոչ ուշ, քան հունվարի մեկը»,- հայտնել է Լավրովը:
Բացի այդ, նա ասել է, որ Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը պետք է 6 ամսվա ընթացքում պայմանավորվեն ազգային միասնության կառավարություն ձևավորելու հարցում, որը կորոշի ընթացիկ հարցերը: